Կանտեն «Չելսիի» հետ գնացել է Բաքու

Կանտեն «Չելսիի» հետ գնացել է Բաքու

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն չնայած վնասվածքին, իր թիմի հետ գնացել է Բաքու, որտեղ մայիսի 29-ին կայանալու է Եվրոպա լիգայի եզրափակիչը։

news.ru կայքը, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ անգլիական ակումբը ֆուտբոլիստի վիճակի մասին պաշտոնական տեղեկատվություն չի տալիս, բայց ենթադրվում է, որ Կանտեն չի կարող մասնակցել խաղին։

Ֆրանսիացին վնասվածք է ստացել վերջին մարզումներից մեկի ժամանակ և հեռացել թիմից։

Եվրոպա լիգայի եզրափակչում հանդիպելու են անգլիական «Չելսի» և «Արսենալ» ակումբները։

Հիշեցնենք, որ «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր թիմի հետ չի գնացել Բաքու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում