Իլշատ Ֆայզուլինը երկարաձգեց պայմանագիրը «Բանանց»-ի հետ մինչև 2023 թվականը

Իլշատ Ֆայզուլինը երկարաձգեց պայմանագիրը «Բանանց»-ի հետ մինչև 2023 թվականը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբը երկարաձգեց պայմանագիրը ակումբի գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոր պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա էին նաև լրագրողները: Իլշատ Ֆայզուլինը կմնա «Բանանց»-ում մինչև 2023 թվականը:

«Ես անձամբ եմ որոշում կայացրել երկարաձգելու պայմանագիրը Իլշատ Ֆայզուլինի հետ: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է մարզիչն աշխատում»,-ասաց «Բանանց» ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցը:

Իլշատ Ֆայզուլինը «Բանանց»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի օգոստոսից: Իսկ մինչ այդ 2017 թվականից «Բանանց»-ի ակադեմիայի գլխավոր տնօրենն էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում