Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը 6-րդն է Գրան Պրիում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանն ավարտել է ելույթները Տուլայի Գրան Պրիում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ստեփանյանը սկրեչ մրցաձևի եզրափակչում զբաղեցրեց 6-րդ տեղը, իսկ օմնիումում` 10-րդ: Հայ հեծանվորդը կարևոր վարկանիշային միավորներ հավաքեց Տոկիոյի Օլիմպիական խաղերից առաջ:
Ստեփանյանը Հունիսի 1-3-ը կմրցի Մոսկվայի, իսկ հունիսի 5-7-ը՝ Սանկտ Պետերբուրգում Գրան Պրիում: