USD
EUR
RUB

Սեւանցի եռամարտիկները հաղթանակով են վերադարձել ուժային եռամարտի աշխարհի առաջնությունից

 

ԳԱՎԱՌ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսյան հաղթանակների շարքը սեւանցի եռամարտիկներ Վարազդատ Հակոբյանը եւ Սամվել Հունանյանը լրացրեցին մարզական հերթական հաղթանակներով, որ գրանցեցին Ուկրաինայի Լուցկ քաղաքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, վերջերս Լուցկում տեղի ունեցավ ուժային եռամարտի աշխարհի առաջնություն, որին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցեցին սեւանցի եռամարտիկներ, Սեւանի մարզադպրոցի նախկին սան, այժմ մարզիչ Վարազդատ Հակոբյանը եւ նույն մարզադպրոցի սան Սամվել Հունանյանը:

«Վարազդատ Հակոբյանը դեռեւս անցած տարի, Լուցկում մասնակցելով եռամարտի աշխարհի առաջնությանը, նվաճել էր չեմպիոնի կոչում, իսկ այժմ մասնակցում էր՝ կրկնակի չեմպիոն դառնալու ակնկալիքով: Մարզիկը կարողացավ կատարել իր առջև դրված խնդիրը եւ մեծահասակների առաջնությունում դարձավ առաջին մրցանակակիր` նվաճելով ոչ միայն ոսկե մեդալ եռամարտի 445 կգ արդյունքով, այլ նաև` կրկնակի չեմպիոնի տիտղոսը: Վարազդատը, ով նաեւ «Դյուցազնագրքի» հերոս է եւ բազմիցս է սեւանցիներին հպարտանալու եւ ոգեւորության պահեր պարգեւել, իր հաղթանակի մեջ կարեւորում է նաեւ այն մարդկանց դերը, ում շնորհիվ կարողացավ մասնակցել հերթական առաջնությանը: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ Վարազդատին աջակցեցին Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, Սեւանի ոստիկան վետերանների նախագահ Գեղամ Ավետիսյանը, «Գեղամա» հեռուստաընկերության հիմնադիր-նախագահ Գագիկ Ղազարյանը: Հայաստանի հավաքականի սեւանցի մյուս մասնակիցը` Սամվել Հունանյանը, իր ուժերը չափեց մինչեւ 23 տարեկանների առաջնությունում ու նվաճեց երկրորդ մրցանակային տեղը: Փոխչեմպիոնի ճանապարհը նա հարթեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի աջակցությամբ: Մեր մարզիկների դիմավորումն էլ տեղի ունեցավ հանդիսավոր պայմաններում: Սեւանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանը, ով մշտապես մարզիկների կողքին է, «Զվարթնոց» օդանավակայանում նրանց վերադարձը դարձրեց հիշարժան: Օրեր անց տղաներին սպասվում է ընդունելություն Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից»-ներկայացրեց Արմինե Ղուկասյանը:

Լրահոս
Էլինա Դանիելյանը հաղթեց ադրբեջանցուն Հայտնի է՝ որքան կկազմի Մեսսիի աշխատավարձը ՊՍԺ-ում․ աղբյուր Պարի Սեն-Ժերմենի սեփականատիրոջ եղբայրը հայտարարել է Մեսսիի հետ բանակցությունների ավարտի մասին Տոկիո-2020․ Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Լիոնել Մեսսին լքում է Բարսելոնան Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում է Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020․ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում Chessable Masters․ Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ Օլիմպիական բրոնզի համար Կարապետ Չալյանը կգոտեմարտի ադրբեջանցու հետ Տոկիո-2020․ Կարեն Ասլանյանը հաղթեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնին Բաչկովը հիանալի հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Առնվազն բրոնզե մեդալն ապահովված է «Յուվենթուսը», «Բարսելոնան» և «Ռեալը» հերթական մեծ հայտարարությունն են արել Սուպերլիգայի վերաբերյալ Բաչկովի հաղթանակն ադրբեջանցու նկատմամբ` տեսանյութով Տոկիո-2020. հայ մարզիկների մրցակիցները օգոստոսի 1-ին Հենրիխ Մխիթարյան․ Երբեք չեմ խաղացել պարզապես հաճույքի համար, կարևոր են տիտղոսները Չինացի ծանրորդը դարձավ Օլիմպիական չեմպիոն՝ նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով Շախմատի ԱԳ․ Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց պայքարից Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արմեն Դարչինյանի առաջին մրցակիցն հայտնի է Տոկիո 2020․ Հայ մարզիկները սկսել են մեդալային պայքարը Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ Մխիթարյանը՝ Մոուրինյուի հետ հարաբերությունների մասին Հայ մարմնամարզիկի հրաշալի ելույթը Տոկիոյի Օլիմպիական խաղերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ «Ռեալը» պատրաստ է օգնել «Բարսելոնային» պահպանել Լեոնել Մեսսիին Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ Հայկ Մարտիրոսյանը դուրս թողեց Շահրիյար Մամեդյարովին աշխարհի գավաթի խաղարկությունից Մարտիրոսյանը հաղթել է թուրք շախմատիստին, Սարգսյանը թայ–բրեյք կխաղա ադրբեջանցու հետ Լևոն Արոնյանն առողջական խնդիրներ ունի Մեսին 5 տարվա պայմանագիր կստորագրի «Բարսելոնա»-ի հետ Բարսելոնան և Աթլետիկոն մոտ են աստղային ֆուտբոլիստների փոխանակմանը Պաշտոնական․ Ռամոսը՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Ինչպես է Ռոնալդուն ընտանիքի հետ վայելում ծովափնյա հանգիստը (լուսանկարներ) Էրիկ Առստամյանը նոկաուտով հաղթել է թուրք բռնցքամարտիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և դուրս եկավ եզրափակիչ Instagram-ում մեկ հրապարակման համար Ռոնալդուն ստանում է 1.35 միլիոն եվրո «Բարսելոնայի» նախագահը խոսել է Մեսսիի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին Goldmoney Asian Rapid․ Արոնյանը կիսաեզրափակչում է «Ռոմայի» ֆուտբոլիստը հետաքրքրում է «Բարսային», «Ռեալին» և ՊՍԺ-ին Այսօր վերջին օրն է
Ամենաընթերցված
website by Sargssyan