«Ռեալ»-ը Ռամոսին բաց կթողնի 100 միլիոն եվրոյի դիմաց

«Ռեալ»-ը Ռամոսին բաց կթողնի 100 միլիոն եվրոյի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդ «Ռեալ»-ը կհրաժարվի Սերխիո Ռամոսից 100 միլիոն եվրո դիմաց միայն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS-ը: «Արքայական ակումբ»-ի ղեկավարությունը պատրաստ է հրաժարվելու պաշտպանի ծառայություններից այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում անգամ, բայց 100 միլիոն եվրո առաջարկ ստանալու դեպքում:

Ավելի վաղ Ռամոսը դիմել էր ակումբին պայմանագիրը խզելու և չինական ակումբ տեղափոխվելու խնդրանքով: Իսկ «Ռեալ»-ի նախահագը հայտարարել էր, որ չի կարող անվճար բաց թողնել թիմի ավագին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում