«Չելսի»-ն Եվրոպայի լիգայի չեմպիոն դարձավ

«Չելսի»-ն Եվրոպայի լիգայի չեմպիոն դարձավ

ԳԱՎԱՌ, 30 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի Լիգայի եզրափակիչ «Արսենալ»- «Չելսի» հանդիպումը։ Եվրոպայի լիգայի չեմպիոն դարձավ «Չելսի»-ն՝ 4:1 հաշվով հաղթանակ տանելով «Արսենալ»-ի նկատմամբ:

Նշենք, որ առաջին խաղակեսում հաշիվն այդպես էլ չբացվեց: Իսկ ահա երկրորդ խաղակեսի սկզբին «Չելսի»-ն երկու գնդակի առավելության հասավ, 65-րդ րոպեին էլ «Արսենալ»-ի դարպասին նշանակած 11 մետրանոցով թիմը հաշիվը 3:0 դարձրեց:

Այնուհետև «Արսենալ»-ի կիսապաշտպան Իվոբին գոլի հեղինակ դարձավ՝ 3:1 դարձնելով հաշիվը, սակայն րոպեներ անց Չելսին վերադարձրեց 3 գնդակի առավելությունը՝ հաշիվը դարձնելով 4:1:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում