Հիասթափված ենք. Ունայ Էմերի

Հիասթափված ենք. Ունայ Էմերի

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին Եվրոպայի լիգայի եզրափակչի անհաջողության սկիզբը կապում է բաց թողած առաջին գնդակի հետ:

«Մենք ավելի ուժեղ դարձան այս մրցաշարի ընթացքում, սակայն դա բավարարե չէր: Պետք է շարունակենք աճել, քանի որ «Արսենալ»-ի շատը խաղացողների համար սա առաջին եզրափակիչն էր: Հիասթափված ենք, բայց մեծ քայլ ենք կատարել առաջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Էմերին:

Մասնագետի խոսքով` «Արսենալ»-ը լավ խաղ ցուցադրեց առաջին կեսում, սակայն հանդիպման ընթացքը բեկեց առաջին բաց թողած գնդակը: «Բաց թողած գնդակից հետո պետք է հանդարտություն ցուցաբերեինք, ինչը` չարեցինք»,– ասել է նա:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակչում «Արսենալ»-ը 4:1 հաշվով պարտվեց «Չելսի»-ն: «Ազնվականները» 5 տարի անց կրկին դարձան Եվրոպայի լիգայի գավաթակիր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում