«Արարատ-Արմենիան» դարձավ ֆուտբոլի Հայաստանի նոր չեմպիոն

«Արարատ-Արմենիան» դարձավ ֆուտբոլի Հայաստանի նոր չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 2018/19 մրցաշրջանի չեմպիոնը «Արարատ-Արմենիա»-ն է: Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Բանանց»- մարզադաշտում, որտեղ տանտերերը մրցեցին «Արարատ-Արմենիա»-ի հետ:

«Արարատ-Արմենիա»-ին միայն հաղթանակ էր պետք Հայաստանի չեմպիոն դառնալու համար: Մեկնարկային րոպեներին ակնհայտ պայքար էր ծավալվում յուրաքանչյուր փոխանցման և խաղային դիրքի համար: Թիմերի ամեն գրոհի ավարտին կամ իր դիրքում էր դարպասապահը, կամ պաշտպաններն էին լավ գործում: Երկրորդ կեսի մեկնարկում «Բանանց»-ի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Անտոն Կոբյակոն:

Ի վերջո, «Բանանց»-ին խաղի ընթացքը բեկել չստացվեց և առաջին տարին բարձրագույն խմբում մրցելով՝ «Արարատ-Արմենիա»-ն դարձավ հաղթող:

Առաջնության 36 տուրերից հետո «Արարատ-Արմենիա»-ն հավաքեց 61 միավոր և մեկ միավորով առաջ անցնելով «Փյունիկ»-ից՝ դարձավ Հայաստանի նոր չեմպիոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում