USD
EUR
RUB

Չեմպիոնների լիգայի «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» եզրափակչի առաջ

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակչում միմյանց դեմ կմրցեն անգլիական երկու ակումբ` «Լիվերպուլ»-ը և «Տոտենհեմ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Լիվերպուլ»-ն արդեն երկրորդ տարին է, ինչ փորձում է հաղթել ՉԼ-ում` դուրս գալով եզրափակիչ: Նախորդ տարի «կարմիրները» զիջեցին Մադրիդի «Ռեալ»-ին: Երկու թիմերն էլ անհավանական «քամբեկ» ունեցան ՉԼ կիսաեզրափակիչներում, որտեղ պարտվելով առաջին խաղերում՝ գերազանց հանդես եկան պատասխան հանդիպմանը: «Լիվերպուլ»-ը դուրս թողեց «Բարսելոնա»-ին, իսկ «Տոտենհեմ»-ը` «Այաքս»-ին:

Բիթլների քաղաքի ամենահայտնի ակումբը` «Լիվերպուլ»-ը, մինչև այս արդեն 4 անգամ տիրացել է եվրագավաթների: «Տոտենհեմ»-ը հաղթանակի դեպքում առաջին անգամ կդառնա գավաթակիր:

Ընդհանուր առմամբ երկու թիմերը միմյանց հետ մրցել են 170 անգամ` «Լիվերպուլ»-ը հաղթել է 79, իսկ «Տոտենհեմ»-ը` 48 անգամ, 43 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 1-ին, Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:



Լրահոս
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ Սիուդադ դե Տրես Կանտոս Օփենի հաղթող Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը հաջող մասնակցություն է ունեցել իսպանական երկու մրցաշարում «Բարսելոնա»-ն 10-րդ պայմանագիրը կառաջարկի Մեսսիին «Յուվենտուս»-ը ևս հետաքրքրված է Նեյմարով «Ռեալ»-ն աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբն է Ռակիտիչն ուզում է մնալ «Բարսելոնա»-ում Հայկ Մարտիրոսյանը երկրորդն է արագ շախմատում Խամես Ռոդրիգեսը կարող է հաջորդ շաբաթ միանալ «Ատլետիկո»-ին Աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստը՝ ըստ Նեյմարի Մուհամեդ Սալահին առաջարկում են ռեկորդային աշխատավարձ Սկանդալ «Բարսելոնա» ակումբի շուրջ Կլոպը նոր մրցաշրջանի ֆավորիտ է համարում «Մանչեսթեր Սիթի»-ն Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Իսպանիայի շախմատային մրցաշարում Սևանում անցկացվեց Շինկիոկուշին կարատեի ֆեդերացիայի կողմից կազմակերպված ուսումնա-մարզական ջամբարը «Արարատ-Արմենիա»-ն դեռ աճի տեղ ունի. Վարդան Մինասյան «Ռեալ»-ը պատրաստ է վաճառել Իսկոյին Շնորհակալություն, Լոս Անջելե՛ս. Հենրիխ Մխիթարյան Հայաստանի Գավաթ. հայտնի են 2019/20 խաղարկության ձևաչափը և խաղացանկը ԵԼ․ «Բանանցը» պարտվեց և լքեց պայքարը Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 2-ին Մոդրիչը կարող է տեղափոխվել «Միլան» Վարդան Մինասյանի «Արարատ-Արմենիան» չի պատրաստվում միայն պաշտպանվել «Արսենալն» առաջիկայում նոր համալրումներ կունենա Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները կմասնակցեն միջազգային մրցաշարերի Ալաշկերտը ժամանել է Սկոպյե Դատարանը Մեսսիին կոչ է արել ներողություն խնդրել Զիդանի որդին հանդես կգա Պորտուգալիայի առաջնությունում «Արսենալ»-ն ընկերական խաղում հաղթել է ամերիկյան թիմին Հայաստան -Իսպանիա. 1:4 Ջոկովիչ. Նադալն ու Ֆեդերերը հիմնական պատճառներն են, թե ինչու եմ շարունակում խաղալ «Բարսելոնան» տրանսֆերների վրա 5 տարում մեկ միլիարդ եվրոյից ավելի է ծախսել Արթուր Ոսկանյան. Պատրաստ ենք նման թիմերի դեմ խաղալուն Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Շվեդիային Ֆեդերերը հաղթել է Նադալին և դուրս եկել Ուիմբլդոնի եզրափակիչ ԵԼ․ «Բանանցը» պարտվել է առաջին խաղում «ՄՅու»-ն Լուկակուի համար «Ինտերից» 85 միլիոն եվրո է պահանջում Ալեքսանդր Կարապետյանը տեղափոխվել է «Սոչի» ակումբ «Արսենալի» խաղացողն արտասվել է ռասիստական վիրավորանքի պատճառով և լքել դաշտը Եվրո-2019-ի ամեն խաղի հաղթանակի հասնելու ձգտումով ենք մասնակցելու. Արթուր Ոսկանյան «Լիվերպուլի» երկրպագուին արգելել են երեք տարով այցելել խաղերին
website by Sargssyan