Ֆեդերերը «Ռոլան Գարոս»-ի 4-րդ շրջանում է

Ֆեդերերը «Ռոլան Գարոս»-ի 4-րդ շրջանում է

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության 4-րդ շրջան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում Ֆեդերերի հակառակորդը Նորվեգիայից Կասպեր Ռուդն էր: 2 ժամ 11 րոպե ձգված մրցախաղում շվեյցարացին հաղթեց երեք սեթերում՝ 6:3, 6:1, 7:6 (10:8)հաշվով:

Ֆրանսիայի բաց առաջնությունը՝ «Ռոլան Գարոս»-ը, «Մեծ սաղավարտ»-ի 4 մրցաշարերից՝ (ԱՄՆ բաց առաջնություն, Ավստրալիայի բաց առաջնություն և Ուիմբլդոն) միակն է, որն անցկացվում է հողածածկի (գրունտ) վրա: «Ռոլան Գարոս»-ն անցկացվում է 1891 թվականից ի վեր և անվանումը ստացել է ֆրանսիացի օդաչու Ռոլան Գարոսի պատվին։ Տղամարկանց հանդիպումները բաղկացած են հինգ սեթերից, առանց թայբրեյքի հինգերորդ սեթում: 128 տարվա պատմություն ունեցող մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը իսպանացի Ռաֆայել Նադալն է: Կանանց մենախաղում 2018 թվականին հաղթանակ տոնել է Սիմոնա Հալեպը: Ռաֆայել Նադալը ամենաշատն է հաղթել Ֆրանսիայի բաց առաջնությունում՝ 11 անգամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում