«Փյունիկ»-ի 6 ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից

«Փյունիկ»-ի 6 ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մի շարք ֆուտբոլիստները հեռացել են ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ակւմբի մամուլի ծառայությունը: «Փյունիկ» ՖԱ-ն փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Մոհամեդ Կոնատեի (հարձակվող), Ուսման Մուհամեդի (կիսապաշտպան), Լասինա Դաոյի (հարձակվող), Սերգեյ Կոլիչևի (պաշտպան), Վյաչեսլավ Դմիտրիևի (պաշտպան) և Դենիս Դորոժկինի (հարձակվող) հետ։

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 2018/19 մրցաշրջանում Երևանի «Փյունիկ»-ը մրցաշարային աղյուսակում գրավեց 2-րդ տեղը, մեկ միավորով զիջելով «Արարատ-Արմենիա»-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում