«Արցախ»-ի մարզչական շտաբը հեռացել է ակումբից

«Արցախ»-ի մարզչական շտաբը հեռացել է ակումբից

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: «Արցախ» ՖԱ-ն փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանի, մարզիչներ Կարեն Բարսեղյանի և Արթուր Ասոյանի հետ:

Այս մասին հայտնում է «Արցախ» ֆուտբոլային ակումբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

««Արցախ»-ը երախտապարտ է մարզիչներին՝ կարճ ժամանակահատվածում կատարած ծավալուն աշխատանքի ու ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և հաջողություն է մաղթում նրանց հետագա մարզչական կարիերայում»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում