«Շիրակ»-ը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը մակեդոնացի կիսապաշտպաների հետ

«Շիրակ»-ը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը մակեդոնացի կիսապաշտպաների հետ

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շիրակ» ֆուտբոլային ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը մակեդոնացի կիսապաշտպաներ Ֆատյոն Յուսուֆիի և Բունջամին Շաբանիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստներին կատարած աշխատանքի համար և մաղթում ենք նոր հաջողություններ նրանց կարիերայի հետագա ընթացքում»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում