Ավտովթարի հետևանքով մահացել է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանը

Ավտովթարի հետևանքով մահացել է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավտովթարի հետևանքով 35 տարեկանում մահացել է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խոսե Անտոնիո Ռեյեսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Independent-ը:

Ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ արդեն ցավակցական հեռագրեր են հղել նրա նախկին ակումբները՝ «Արսենալ»-ը և «Սևիլիա»-ն:

Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Ռեյեսը հանդես է եկել «Սևիլիա»-ում, «Արսենալ»-ում, Մադրիդի «Ռեալ»-ում, Մադրիդի «Ատլետիկո»-ում, «Բենֆիկա»-ում:

Խոսե Անտոնիո Ռեյեսը 35 տարեկան էր:

 

 

 

 

 

 

http://armenpress.am/arm/news/976975/

Հետևեք մեզ նաև Telegram-ում