USD
EUR
RUB

Արցախի թիմը հաղթել է CONIFA-ի Եվրոպայի առաջնության մեկնարկային խաղում

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան Հանրապետական մարզադաշտում տանտերերի առավելությամբ է ավարտվել CONIFA-ի Եվրոպայի առաջնության Արցախ-Սապմի ֆուտբոլային խաղը՝ 3-2 հաշվով` հօգուտ Արցախի:

Արցախի հավաքականի գլխավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանն ասել է, որ շատ գոհ է խաղի արդյունքից: «Թիմի խաղը հուսալի պաշտպանում էին ու գրոհներն էլ կազմակերպում էին շատ հետաքրքիր: Խաղի ընթացքում լարվածություն ստեղծեց պատահական գոլը, սակայն դա չխանգարեց, որպեսզի մեր թիմը հաղթի:

Շնորհակալություն տղաներին, որ մինչև վերջ դիմացան: Մենք վաստակել ենք առաջին կարևոր 3 միավորը: Մեր տղաներին միշտ ասում ենք, որ մեզ համար եզրափակիչ է առաջին և վերջին խաղը: Քայլ առ քայլ փորձելու ենք մոտենալ հաղթանակին»,- նշել է Սլավա Գաբրիելյանը:

Իր խոսքում Արցախի հավաքականի առաջին գոլի հեղինակ Նորիկ Մկրտչյանն ասել է, որ շատ անսպասելի էր և միաժամանակ ոգևորիչ առաջին գոլը խաղի մեկնարկի հենց առաջին րոպեներին:

«Դժվար խաղ ստացվեց, սակայն մենք շարունակում ենք առաջ գնալ մինչև հաղթանակ: Հուսով եմ` ֆինալում կհայտնվեն ուժեղագույն թիմերը, և հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու իրական ֆուտբոլային տոնը: Շնորհավորում և հաջողություն եմ մաղթում բոլոր թիմերին»,- ավելացրել է Նորիկ Մկրտչյանը:

Արցախ-Սապմի ֆուտբոլային խաղին ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

Լրահոս
Շնորհակալություն, Լոս Անջելե՛ս. Հենրիխ Մխիթարյան Հայաստանի Գավաթ. հայտնի են 2019/20 խաղարկության ձևաչափը և խաղացանկը ԵԼ․ «Բանանցը» պարտվեց և լքեց պայքարը Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 2-ին Մոդրիչը կարող է տեղափոխվել «Միլան» Վարդան Մինասյանի «Արարատ-Արմենիան» չի պատրաստվում միայն պաշտպանվել «Արսենալն» առաջիկայում նոր համալրումներ կունենա Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները կմասնակցեն միջազգային մրցաշարերի Ալաշկերտը ժամանել է Սկոպյե Դատարանը Մեսսիին կոչ է արել ներողություն խնդրել Զիդանի որդին հանդես կգա Պորտուգալիայի առաջնությունում «Արսենալ»-ն ընկերական խաղում հաղթել է ամերիկյան թիմին Հայաստան -Իսպանիա. 1:4 Ջոկովիչ. Նադալն ու Ֆեդերերը հիմնական պատճառներն են, թե ինչու եմ շարունակում խաղալ «Բարսելոնան» տրանսֆերների վրա 5 տարում մեկ միլիարդ եվրոյից ավելի է ծախսել Արթուր Ոսկանյան. Պատրաստ ենք նման թիմերի դեմ խաղալուն Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Շվեդիային Ֆեդերերը հաղթել է Նադալին և դուրս եկել Ուիմբլդոնի եզրափակիչ ԵԼ․ «Բանանցը» պարտվել է առաջին խաղում «ՄՅու»-ն Լուկակուի համար «Ինտերից» 85 միլիոն եվրո է պահանջում Ալեքսանդր Կարապետյանը տեղափոխվել է «Սոչի» ակումբ «Արսենալի» խաղացողն արտասվել է ռասիստական վիրավորանքի պատճառով և լքել դաշտը Եվրո-2019-ի ամեն խաղի հաղթանակի հասնելու ձգտումով ենք մասնակցելու. Արթուր Ոսկանյան «Լիվերպուլի» երկրպագուին արգելել են երեք տարով այցելել խաղերին Միխալ Լիստկևիչը կգլխավորի ՀՖՖ մրցավարական բաժինը Արթուր Ավագիմյանը միացել է «Ալաշկերտ»-ին Գաել Անդոնյանը փորձաշրջան է անցնում ֆրանսիական ակումբում Հայ մարզիկը բրոնզե մեդալ է նվաճել Համաշխարհային ուսանողական խաղերում El Transistor‏: «Արսենալը» չի հետաքրքրվում Լուկաս Վասկեսով «Ռեալը» Լյուկա Զիդանին վարձակալության է հանձնում «Ռասինգ» Արթուր Վանեցյանը ծանոթացել է «Եվրո-2019»-ի նախապատրաստությանը Մահացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը «Շիրակ»-ը երկու նոր ֆուտբոլիստ ունի Copa America-ի խաղարկությունում լավագույնները Ալվեսն ու Բեկերն էին Դավիդ դե Խեան նոր պայմանագիր կստորագրի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ Արգենտինան կարող է խաղալ Ազգերի լիգայում, եթե Մեսսիին որակազրկեն Խամես Ռոդրիգեսն ուզում է տեղափոխվել մադրիդյան այլ ակումբ Արոնյանը Զագրեբի Grand Chess-ում 4-րդն է Կայացել է ՀՀ առաջնության և գավաթի խաղարկության վիճակահանությունը «Արարատ-Արմենիա»-ն նոր հարձակվող ունի
website by Sargssyan