Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Արմեն Գրիգորյանը 6-րդն է

Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Արմեն Գրիգորյանը 6-րդն է

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Ֆիջիում մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը (73 կգ) գրավել է 6-րդ տեղը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Երկամարտում հայ ծանրորդը գրանցել է 309 կգ (139 +170) արդյունք:

Չեպիոնի կոչումը նվաճել է ամերիկացի Կլարենս Քամինգս կրտսերը, որի երկամարտի արդյունքն էր 337 կգ (145 +192):

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաև Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ), իսկ կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի Արփինե Դալալյանը (+87 կգ)։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում