ԵԱ. Հրաչյա Պողոսյանը պարտվեց կիսաեզրափակիչում

ԵԱ. Հրաչյա Պողոսյանը պարտվեց կիսաեզրափակիչում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջին օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի 5 ներկայացուցիչներ:

Ամենահաջողը հանդես է եկել Հրաչյա Պողոսյանը (63 կգ), որը 3 վստահ հաղթանակներից հետո դուրս է եկել կիսաեզրափակիչ:  Եզրափակիչի ուղեգիրը նա վիճարկել է թուրք Աբդուլահ Տոպրակի հետ և պարտվել 3:4 հաշվով: Հունիսի 4-ին Հրաչյա Պողոսյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

Գևորգ Սուքիասյանը (55 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո քառորդ եզրափակիչում պարտվել է վրացի Պրիդոն Աբդուլաձեին, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Հունիսի 4-ին Սուքիասյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Հակոբ Բաղդասարյանը (87 կգ) և Սամվել Սիմոնյանը (130 կգ) պարտվել են մեկնարկային գոտեմարտերում և լքել պայքարը, իսկ Վահե Պողոսյանը (77 կգ) պարտություն է կրել հաղթանակով մեկնարկելուց հետո:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) և Կարեն Խաչատրյանը (82 կգ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում