Էդգար Մանուչարյանը հեռացավ «Ալաշկերտ»-ից

Էդգար Մանուչարյանը հեռացավ «Ալաշկերտ»-ից

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Էդգար Մանուչարյանը հեռացավ թիմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մանուչարյանը հունիսի 4-ին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ես գլուխս բարձր հեռանում եմ «Ալաշկերտի» ֆուտբոլային ակումբից, որտեղ հասցրեցի նվաճել Հայաստանի գավաթը: Ուզում եմ շնորհակալության խոսքեր ասել «Ալաշկերտի» ֆուտբոլային ակումբին, հանձինս Բագրատ Նավոյանին բոլոր մարզիչներին, ում հետ ես հասցրեցի աշխատել բժշկական անձնակազմին բոլոր նրանց, ովքեր ակումբի համար ցավում են, և, իհարկե, ֆուտբոլիստներին։ Հաջողություն գալիք առաջնությունում, իսկ իմ նոր ակումբի անունը շուտով կհայտարարեմ»,– գրել է Մանուչարյանը:

Էդգար Մանուչարյանը «Ալաշկերտ»-ին միացել է 2018թ. հուլիսի 26-ին: Կարիերայի ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել նաև «Փյունիկ»-ում, «Այաքս»-ում, «Հարլեմ»-ում, «Ապելդորն»-ում և «Ուրալ»-ում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում