Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները ժամանել են Ֆուտբոլի ակադեմիա

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները ժամանել են Ֆուտբոլի ակադեմիա

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամները ժամանել են Ֆուտբոլի ակադեմիա, որտեղ նախապատրաստական մարզական հավաք կանցկացնեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ֆեդերացիան տղաների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել:

Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2020թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում հունիսի 8-ին հյուրընկալելու է Լիխտենշտեյնի ընտրանուն, իսկ հունիսի 11-ին Աթենքում մրցելու է Հունաստանի հավաքականի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում