Մահացել է ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Լեննարթ Յուհանսսոնը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Լեննարթ Յուհանսսոնը 89 տարեկանում մահացել է:
Շվեդ պաշտոնյան կյանքից հեռացել է հունիսի 4-ին՝ տևական հիվանդությունից հետո:
Յուհանսսոնը ղեկավարել է ՈՒԵՖԱ-ն 1990-ից 2007 թվականները: Նա ռեկորդակիր էր այդ պաշտոնում գտնվելու տեսանկյունից: