Արոնյանը զիջել է Կարլսենին. Norway chess

Արոնյանը զիջել է Կարլսենին. Norway chess

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Ստավանգերի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նորվեգիայում ընթացող մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանի հակառակորդն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն էր: Երկու դասական պարտիաներն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով, իսկ արմագեդոնում հայ գրոսմայստերը զիջեց Կարլսենին:

Այժմ Արոնյանն ունի 2 միավոր և մրցաշարային աղյուսակում 6-րդ տեղում է: Առաջատարը 3,5 միավորով Ադրբեջանից Շահրիյար Մամեդյարովն է: Հաջորդ Արոնյանի մրցակիցը հենց Մամեդյարովն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում