Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ Ֆլորիդայի մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ Ֆլորիդայի մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը գերազանց է հանդես եկել Ֆլորիդայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ Ֆլորիդա քաղաքում ավարտվեց Sunshine Open միջազգային մրցաշարը, որի շրջանակում անցկացվում էին 5 մրցաշարեր: Գլխավոր մրցաշարին մասնակցում էին 16 շախմատիստ: Մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով 5 հնարավորից վաստակեց 5 միավոր: 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Վրաստանի ներկայացուցիչ Նոե Տուտիսանին, իսկ ԱՄՆ ներկայացուցիչ Դալթոն Պերինը եզրափակեց լավագույն եռյակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում