Երևանի «Արարատ»-ը նոր մարզիչ ունի

Երևանի «Արարատ»-ը նոր մարզիչ ունի

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի Ռուսաստանից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի «Արարատի» նոր գլխավոր մարզիչն է Սերգեյ Բուլատովը: 47-ամյա ռուս մասնագետը պայմանագիր է կնքել մեկ տարով և մոտ օրերս կժամանի Երևան:

Բուլատովը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է «Ուրալ», «Շիննիկ», «Սախալին» ակումբներում: Վերջին ակումբը եղել է ռուսական «Ֆակելը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում