Ստանիսլավ Եֆիմովը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

Ստանիսլավ Եֆիմովը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ,Panorama.am: Ռուս հարձակվողական ոճի կիսապաշտպան Ստանիսլավ Եֆիմովը համալրել է «Փյունիկի» շարքերը: Այս մասին հայտնում են «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքից:

Եֆիմովի վերջին ակումբը եղել է Երևանի «Երևանը», որի կազմում Հայաստանի Առաջին լիգայի առաջնության այս խաղարկությունում դարձել է 46 գոլի հեղինակ և հանդիսանում է առաջնության լավագույն ռմբարկուն:

Եֆիմովն ավելի վաղ հանդես է եկել «Սմենայի», «Լոկոմոտիվ-2»-ի, «Նոստայի», «Խիմկիի», «Ռիգայի», «Տրոիցկի», «Արարատ-Մոսկվա 2»-ի կազմերում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում