Նեյմարը խաղադաշտ կվերադառնա 6 շաբաթից

Նեյմարը խաղադաշտ կվերադառնա 6 շաբաթից

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմի և ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը խաղադաշտ կվերադառնա 6 շաբաթից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Goal.com կայքը: Բրազիլիա-Քաթար ընկերական խաղում ստացած ոտնաթաթի վնասվածքի պատճառով բրազիլացին չի խաղա 1,5 ամիս: Այդ ընթացքում հարձակվողը չի օգնի Բրազիլիայի հավաքականին Ամերիկայի գավաթի խաղարկությունում:

Այս վնասվածքը 2014 թվականից ի վեր Նեյմարի համար 19-րդն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում