Գրոսմայստեր Կարեն Ասրյանի հուշամրցաշարը կանցկացվի Երևանում

Գրոսմայստեր Կարեն Ասրյանի հուշամրցաշարը կանցկացվի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ֆեդերացիան 2019 թ. հունիսի 10-20-ը Երևանում կազմակերպում է Օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված 10-րդ միջազգային բաց մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 10-ին՝ ժամը 18.00-ին, Երևանում, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը:

Կարեն Ասրյանի անունը կրող միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 9 երկրների՝ Հայաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Էստոնիայի, Ղազախստանի 84 շախմատիստներ:

Այս տարի որակական առումով մրցաշարը չափազանց ուժեղ կազմ ունի: Մասնակիցների թվում են 12 գրոսմայստեր, ինչի շնորհիվ մրցաշարի պատանի մասնակիցները հնարավորություն են ստացել լրացնելու գրոսմայստերի նորմա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում