Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ

Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Նորվեգիայի գերխոշոր մրցաշարի 4-րդ տուրում ոչ-ոքի ավարտեց մրցապայքարը Վաշիե-Լագրավի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Norway chess մրցաշարի հերթական՝ 4-րդ տուրում, Արոնյանը մրցեց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ և դասական պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով: Այնուհետ գրոսմայստերները մրցեցին արագ շախմատում, որը ևս ավարտվեց խաղաղ արդյունքով:

Այժմ Արոնյանն ունի 4,5 միավոր և մրցաշարային աղյուսակում 4-րդ տեղում է: Առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է 6,5 միավորով:

Արոնյանի հաջորդ մրցակիցը Չինաստանից Դին Լիրենն է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում