Պորտուգալիայի հավաքականը հաղթեց Ազգերի լիգայում

Պորտուգալիայի հավաքականը հաղթեց Ազգերի լիգայում

ԵՐԵՎԱՆ. 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկության հաղթողը Պորտուգալիայի ազգային ընտրանին է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լիգայի եզրափակչում միմյանց դեմ մրցեցին Պորտուգալիայի և Նիդերլանդների հավաքականները: Առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց և միայն 60-րդ րոպեին Գոնսալու Գուեդեշը խփեց Պորտուգալիայի առաջին և հաղթական գնդակը:

Պորտուգալիայի հավաքականն հաղթեց առաջին անգամ անցկացվող Ազգերի լիգայի խաղարկությունում: Նիդերլանդները երկրորդն է, իսկ բրոնզե մեդալները նվաճեցին Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները:

Այս հաղթանակի շնորհիվ Պորտուգալիայի հավաքականը հանդես կգա Եվրո-2020-ի եզրափակչում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում