Հունաստան-Հայաստան խաղը կսպասարկի Էստոնիայի մրցավարական անձնակազմը

Հունաստան-Հայաստան խաղը կսպասարկի Էստոնիայի մրցավարական անձնակազմը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրո-2020-ի ընտրական փուլի Հունաստան-Հայաստան հանդիպումը կսպասարկի էստոնացի Կրիստո Տոհվերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Եզրերում նրան կօգնեն Սիլվեր Կոյվը, Արոն Հարսինգը: Չորրորդ պաշտոնյան Յուրի Ֆրիշերն է: ՈւԵՖԱ-ի պատվիրակը Լատվիան ներկայացնող Եվգենի Միլևսկին է, մրցավարների տեսուչը՝ Ռենատուս Տեմինկը (Նիդերլանդներ): Հանդիպումը Աթենքի Օլիմպիական մարզադաշտում կկայանա հունիսի 11-ին, խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով ժամը 22:45-ին:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբում դեռևս նախավերջին տեղում է: Հերթական խաղային օրվանից հետո J խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Իտալիայի հավաքականը 9 միավորով: Ֆինլանդիան երկրորդն է 6 միավորով: 4-ական միավոր ունեն Հունաստանը և Բոսնիա և Հերցեգովինան:

Հայաստանի ընտրանին 5-րդն է 3 միավորով: Ոչ մի միավոր չունի Լիխտենշտեյնի ընտրանին:

Հաջորդ հանդիպումը Արմեն Գյուլբուդաղյանցի սաները կանցկացնեն հունիսի 11-ին Աթենքի Օլիմպիական մարզադաշտում մրցելով Հունաստանի հավաքականի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում