Նադալը մինչ Ուիմբլդոն ոչ մի մրցաշարի չի մասնակցի

Նադալը մինչ Ուիմբլդոն ոչ մի մրցաշարի չի մասնակցի

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը այլևս մրցաշարի չի մասնակցի մինչև Ուիմբլդոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին թենիսիստը հայտարարել է անձամբ: «Ինձ դուր է գալիս խաղալ խոտածածկի վրա: Բայց ինչպես հայտնի է, այլևս չեմ կարող խաղալ մի քանի շաբաթ անընդմեջ և որոշում եմ կայացրել մինչ Ուիմբլդոն որևէ մրցաշարի չմասնակցել»,-ասել է Նադալը:

Նախօրեին թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության այս տարվա չեմպիոնը ևս իսպանացի Ռաֆայել Նադալն է: Տղամարդկանց մենախաղի եզրափակչում մրցեցին իսպանացի Ռաֆայե Նադալը և Ավստրիայից Դոմինիկ Տիմը: 3 ժամ 1 րոպե ձգված մրցախաղում Նադալը հաղթեց չորս սեթերից հետո 6:3, 5:7, 6:1, 6:1 հաշվով: Նախորդ տարի ևս այս զույգը մրցել էր «Ռոնալ Գարոս»-ի եզրափակչում, որտեղ նորից հաղթել է իսպանացին:

Նադալը 12-րդ անգամ հաղթեց Ֆրանսիայի բաց առաջնությունում և իր կարիերայի ընթացքում նվաճեց 82-րդ տիտղոսը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում