«Յուվենտուս»-ն ուզում է գնել «Ռեալ»-ի 4 ֆուտբոլիստի

«Յուվենտուս»-ն ուզում է գնել «Ռեալ»-ի 4 ֆուտբոլիստի

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի «Յուվենտուս»-ը կարող է գնել Մադրիդի «Ռեալ»-ի 4 ֆուտբոլիստների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Tuttosport-ը: Պարբերական պնդմամբ` «ծեր Սինյորան»-ն ուզում է իր կազմում տեսնել Խամես Ռոդրիգեսին, Իսկոյին, Դանիել Սեբալոսին և Մարսելոյին: «Արքայական ակումբ»-ը ևս պատրաստ է հրաժարվելու մի քանի ֆուտբոլիստներից` ամառային տրանսֆերային շրջանում հավելյալ միջոցներ ձեռք բերելու համար:

Ավելի վաղ` լուրեր կային, որ րանսիայի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է միանալ Թուրինի «Յուվենտուս»-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում