Ռոնալդուն հրաժարվել է խոսել «Ոսկե գնդակ»-ից

Ռոնալդուն հրաժարվել է խոսել «Ոսկե գնդակ»-ից

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի ազգային թիմի և Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է խոսել «Ոսկե գնդակ»-ի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Goal.com-ը: Պորտուգալացին` անդրադառնալով «Ոսկե գնդակ»-ի մրցանակակիր դառնալու իր հնարավորությունից, կտրականապես հրաժարվել է խոսել այդ մասին:

Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվենտուս»-ի կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն և սուպերգավաթակիր, իսկ Պորտուգալիայի ընտրանու կազմում նվաճել Ազգերի լիգայի գավաթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում