USD
EUR
RUB

Հայաստանի ֆուտբոլի թիմն Աթենքում հաղթեց Հունաստանին

 

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի J խմբի 4-րդ տուրում Հայաստանի ընտրանին հյուրընկալվեց Հունաստանին (2:3):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային «նոտան» Հայաստանի հավաքականի համար շատ լավն էր՝ արագ և շեշտակի: Եվ խաղի 8-րդ րոպեին, ստանալով Տիգրան Բարսեղյանի դիպուկ փոխանցումը, Ալեքսանդր Կարապետյանը գրեթե մեն-մենակ դուրս գալով դարպասապահի դիմաց՝ գրավեց հույների դարպասը՝ առաջ մղելով Հայաստանին: Ազգային ընտրանու պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը գոլ խփեց Հունաստանի թիմին: Խաղի 33-րդ րոպեին ստանալով Կամո Հովհաննիսյանի փոխանցումը Գևորգ Ղազարյանը խաբս տվեց Սոկրատիսին և հեռահար, դիպուկ և գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը (0:2):

Երկրորդ կեսի մեկնարկում Հունաստանը մեծ թափով սկսեց գրոհել և 54-րդ րոպեին Զեկան գրավեց Հայաստանի դարպասը (1:2): Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականը գոլային պահեր չէր ստեղծում: Հիմանականում պաշտպանվում էր: Բայց Գյուլբուդաղյանցի սաները վերգտան իրենց խաղը: Մխիթարյանի անցումից հետո գնդակը հայտնվեց Տիգրան Բարսեղյանի մոտ, ով կրկնակի հարվածից հետո գրավեց Հունաստանի դարպասը՝ 1:3: Հույներից Ֆորտունիսը հանդիպման վերջնամասում կրճատեցին հաշվի տարբերությունը՝ 2:3: Եվ Հայաստանի ընտրանին ի վերջո հաղթեց 2:3 հաշվով և երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Եվրո-2020-ի ընտրական փուլում:

Հաջորդ հանդիպումը հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 5-ին, երբ Գյուլբուդաղյանցի թիմը կհյուրընկալի Իտալիայի ընտրանուն:

Լրահոս
«Ռեալ»-ը ներկայացրել է հերթական նորեկին Հայտնի են հայկական ակումբների մրցակիցները Եվրոպայի լիգայում Չեմպիոնների լիգայում «Արարատ-Արմենիա»-ի մրցակիցը հայտնի է «Արարատ»-ի երեք ֆուտբոլիստ հեռացել է ակումբից, իսկ «Արագած»-ը նոր համալրում ունի ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ձերբակալվել է «Արագած»-ի նոր ֆուտբոլիստը Հայաստանի երիտասարդական թիմից է «Բանանց»-ը հավաքի է մեկնել Ստամբուլ Չիլիի ֆուտբոլի ընտրանին հաղթանակով է մեկնարկում Copa America-ում Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարը Շանթ Սարգսյանն է «Փյունիկ»-ը պայմանագիր է կնքել 18-ամյա ֆուտբոլիստի հետ «Բանանց»-ը վերսկսել է մարզումները Մուհամեդ Սալահը մերժել է «Ռեալ»-ին և «Յուվենտուս»-ին Ֆուտզալի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ Իտալիայի հետ ՊՍԺ-ն պատրաստ է հրաժարվել Նեյմարի ծառայություններից Տիգրան Բարսեղյանն ակումբի կազմում դարձել է գոլի հեղինակ Մանուէլ Պետրոսյանը երկրորդն է Մումբայի միջազգային մրցաշարում Գարեթ Բեյլը կարող է տեղափոխվել «Բավարիա» Գարեթ Բեյլը կարող է տեղափոխվել «Բավարիա» Ուրուգվայը 4 անպատասխան գնդակ ուղարկեց Էկվադորի դարպասը. Copa America Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարը Ուկրաինայի ներկայացուցիչն է «Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում «Յուվենտուսը» պայմանավորվել է Սարիի հետ Լևոն Արոնյանը 3-րդն է Norway chess-ում Պաուլո Մալդինին դարձել է «Միլան»-ի տեխնիկական տնօրեն Մարզիկները պատրաստ են Եվրոպական երկրորդ խաղերին. ՀԱՕԿ նախագահը հանդիպեց նրանց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում առաջադիմել է 9 աստիճանով 4 շախմատիստ գլխավորում է Կարեն Ասրյանի հուշամրցաշարի աղյուսակը «Չելսիի» դարպասապահ Էդուարդուն տեղափոխվում է «Բրագա» «Ուրարտու»-ն ևս մեկ նոր բասկետբոլիստ ունի «Ալաշկերտը» կխաղա կանանց ՉԼ-ի որակավորման փուլում Կանանց Մ-19 հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաք «Ուրարտու»-ն նոր բասկետբոլիստ ունի Լևոն Արոնյանը Norway chess-ում դեռևս երկրորդ տեղում է «Արարատ»-ի ֆուտբոլիստը հեռացել է թիմից Հայ շախմատիստներից շատերը հաղթանակով են մեկնարկել Կարեն Ասրյանի հուշամրցաշարում Ազատ ոճային ըմբիշների մարզիչը գոհ է թիմից, բայց ավելին էր ակնկալում Հայաստանի ֆուտբոլի Մ18 հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Տաջիկստանին Դժվարին հաղթանակ էր. Արմեն Գյուլբուդաղյանց Մեր մրցակիցները. Իտալիան և Ֆինլանդիան հաղթեցին Հայաստանի ընտրանին J խմբում բարձրացավ երրորդ հորիզոնական
website by Sargssyan