Հայաստանի ֆուտբոլի Մ18 հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Տաջիկստանին

Հայաստանի ֆուտբոլի Մ18 հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Տաջիկստանին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի Մ-18 հավաքականն անցկացրեց Վալենտին Գրանատկինի հուշամրցաշարի 9-12 տեղերի համար հանդիպումը:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ընտրանու մրցակիցն էր Տաջիկստանի հավաքականը: Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթեց 3:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Նարեկ Ալավերդյանը, Նարեկ Գրիգորյանը և Արամ Քոլոզյանը:

Ընտրանին խաղադաշտ էր մտել հետևյալ կազմով` 1. Հարություն Մելքոնյան, 2. Էրիկ Փիլոյան, 4. Արման Ղազարյան (ա), 5. Ստյոպա Մկրտչյան, 6. Պետրոս Մանուկյան, 8. Մամիկոն Դերմենջյան, 11. Նարեկ Գրիգորյան (7. Սերգեյ Մկրտչյան, 80), 19. Նարեկ Ալավերդյան (3. Արսեն Գալստյան, 73), 21. Պատվական Ավետիսյան, 9. Արամ Քոլոզյան (22. Գևորգ Տարախչյան, 58), 17. Գրենիկ Պետրոսյան (15. Կարեն Մուրադյան, 80):

Հետևեք մեզ նաև Telegram-ում