«Արարատ»-ի ֆուտբոլիստը հեռացել է թիմից

«Արարատ»-ի ֆուտբոլիստը հեռացել է թիմից

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստը հեռացել է ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատ» ՖԱ-ն երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը պաշտպան Վարդան Արզոյանի հետ:

Նախորդ՝ 2018/19 մրցաշրջանում Երևանի «Արարատ»-ը տապալեց մրցաշրջանը և մրցաշարային աղյուսակում գրավեց վերջին տեղը:


Հետևեք մեզ նաև Telegram-ում