Լևոն Արոնյանը Norway chess-ում դեռևս երկրորդ տեղում է

Լևոն Արոնյանը Norway chess-ում դեռևս երկրորդ տեղում է

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Նորվեգիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Norway chess մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանի հակառակորդը Չինաստանից Յանջի Յուի հետ: Դասական պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Գրոսմայստերները կիսեցին միավորը նաև արագ շախմատում:

Այժմ Արոնյանը մրցաշարային աղյուսակում երկրորդն է 9 միավորով: Առաջատարը 11 միավորով աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում