«Ալաշկերտը» կխաղա կանանց ՉԼ-ի որակավորման փուլում

«Ալաշկերտը» կխաղա կանանց ՉԼ-ի որակավորման փուլում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի կանանց թիմը՝ որպես «Անի-1» թիմի իրավահաջորդ, Հայաստանը կներկայացնի կանանց Չեմպիոնների լիգայում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: 2018-19թթ․-ի մրցաշրջանում «Անի-1»-ը դարձել է Հայաստանի «Ա» խմբի առաջնության հաղթող։ Որակավորման փուլի վիճակահանությունը նշանակվել է հունիսի 21-ին։ Կկազմվի 10 խումբ՝ 4-ական թիմով։ Խմբերից յուրանքանչյուրի համար կընտրվի առանձին մրցավայր։ Թիմերը կխաղան շրջանաձև մրցակարգով։ Որակավորման փուլի խաղերը կկայանան օգոստոսի 7-ին, 10-ին, 13-ին։

2001-02թթ․ մրցաշրջանում՝ կանանց ՉԼ գավաթի առաջին խաղարկությունում, Հայաստանը ներկայացրել է «Քոլեջը», որի կազմում խաղացել է «Ալաշկերտի» գործող գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը։ Առաջիկա մասնակցությունը Հայաստանի համար կդառնա 2-րդը։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում