«Ուրարտու»-ն ևս մեկ նոր բասկետբոլիստ ունի

«Ուրարտու»-ն ևս մեկ նոր բասկետբոլիստ ունի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» բասկետբոլային թիմը սկսել է համալրել կազմը և արդեն երկրորդ բասկետբոլիստին է ներկայացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը նույնպես 2019/20 թթ. մրցաշրջանում հանդես կգա «Ուրարտու» ակումբում:

Ավելի վաղ` հայտնի էր դարձել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Միքայել Հակոբյանը 2019/20 թթ. մրցաշրջանում կարիերան կշարունակի «Ուրարտու»-ում:

Անցած մրցաշրջանի եզրափակչում «Ուրարտու»-ն մրցաշրջանի վերջին կարևոր խաղում պարտվեց «Արագած»-ին և չդարձավ Հայաստանի չեմպիոն: Ավելի վաղ երևանյան ակումբը դարձել է ԵԱՏՄ գավաթի խաղարկության չեմպիոն:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում