4 շախմատիստ գլխավորում է Կարեն Ասրյանի հուշամրցաշարի աղյուսակը

4 շախմատիստ գլխավորում է Կարեն Ասրյանի հուշամրցաշարի աղյուսակը

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: տեղի ունեցավ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 3-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2-րդ տուրից հետո առաջատարների շարքում գտնվող 17 շախմատիստներից միայն 4-ին՝ Վլադիմիր Օնիշչուկին, Վահե Վաղդասարյանին, Հովիկ Հայրապետյանին և Հայկ Վարդանյանին, հաջողվեց հաղթանակներ տոնել: Այսպիսով 3-րդ տուրից հետո հենց այս շախմատիստներն են 3-ական միավորով գլխավորում աղյուսակը: 14 շախմատիստ առաջատարներին զիջում են կեսական միավորով:

Կարեն Ասրյանի անունը կրող միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 8 երկրների՝ Հայաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Էստոնիայի, 95 շախմատիստներ: Այս տարի որակական առումով մրցաշարը չափազանց ուժեղ կազմ ունի: Մասնակիցների թվում են 12 գրոսմայստեր, ինչի շնորհիվ մրցաշարի պատանի մասնակիցները հնարավորություն են ստացել լրացնելու գրոսմայստերի նորմա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում