Պաուլո Մալդինին դարձել է «Միլան»-ի տեխնիկական տնօրեն

Պաուլո Մալդինին դարձել է «Միլան»-ի տեխնիկական տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Միլան»-ի նախկին ֆուտբոլիստ Պաուլո Մալդինին նոր պաշտոնը է ստացել նախկին ակումբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Մալդինին այսուհետ կլինի «Միլան» ակումբի տեխնիկական տնօրենը: Ավելի վաղ նա թիմում աշխատում էր որպես մարզական զարգացման բաժնի տնօրենը:

Պաուլո Մալդինին իր ամբողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել էր «Միլան»-ում` 1985 թվականից մինչև 2009 թվականները: Մասնակցել է ընդհանուր առմամբ 647 խաղի` խփել 29 գնդակ:

Իտալիայի հավաքականի կազմում Մալդինին հանդես է եկել 1988-2002 թվականներին և հեղինակել է 7 գնդակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում