Լևոն Արոնյանը 3-րդն է Norway chess-ում

Լևոն Արոնյանը 3-րդն է Norway chess-ում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Նովեգիայի գերխոշոր մրցաշարում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վերջին՝ 9-րդ տուրում, Արոնյանի մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշի Անանդն էր: Դասական պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով, իսկ արագ շախմատում ևս գրանցվեց խաղաղ արդյունք:

25 հնարավորից հավաքելով 10,5 միավոր՝ Արոնյանը կիսեց 2-3-րդ տեղերը, լրացուցիչ միավորներով գրավելով 3-րդ հորիզոնականը: Առաջին տեղում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում