«Յուվենտուսը» պայմանավորվել է Սարիի հետ

«Յուվենտուսը» պայմանավորվել է Սարիի հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը համաձայնության է եկել լոնդոնյան «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ պայմանագիրը կնքելու շուրջ։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, կողմերը պայմանագիրը համաձայնեցրել են երկու մրցաշրջանով՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ։

Նախօրեին «Յուվենտուսի» սպորտային տնօրենը հանդիպել է իտալացի մասնագետի գործակալի հետ, բանակցությունների ժամանակ նրանք պայմանավորվել են պայմանագրի պայմանների շուրջ։

Նույն գործակալն ավելի վաղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել «Չելսիի» ղեկավարների հետ` պայմանագիրը կամավոր հիմունքներով դադարեցնելու և առանց լրացուցիչ ֆինանսական վճարների մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում