«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում

«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ը նոր ֆուտբոլիստ ունի, որն արդեն միացել է թիմին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայութունը: «Փյունիկ»-ը պայմանագիր է կնքել 23-ամյա ռուս պաշտպան Անտոն Բելովի հետ: Բելովը Մախաչկալայի «Անժիի» սան է և կարիերայի ընթացքում հասցրել է վարձավճարով հանդես գալ «Սոկոլ-2»-ում, «Զենիթ Պենզայում» և «Զորկիում»:

Ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է «Անժին»:

Ավելի վաղ «Փյունիկ»-ից հեռացել էր 33-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Մաքսիմ Տրուսևիչը: Լրացել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում