Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարը Ուկրաինայի ներկայացուցիչն է

Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարը Ուկրաինայի ներկայացուցիչն է

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում շարունակվող գրոսմայստեր Կարեն Ասրյանի հուշամրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնել են Զավեն Անդրիասյանը, Մամիկոն Ղարիբյանը, Շանթ Սարգսյանը, Արման Միքայելյանը, Տիգրան Հարությունյանը և այլոք:

Այս տուրից հետո 5,5 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարը Ուկրաինայի ներկայացուցիչ Վլադիմիր Օնիշչուկն է: 5-ական միավոր ունեն Մամիկոն Ղարիբյանը, Արթուր Դավթյանը, Շանթ Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը և Արման Միքայելյանը:

Կարեն Ասրյանի անունը կրող միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 8 երկրների՝ Հայաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Էստոնիայի, 95 շախմատիստներ: Այս տարի որակական առումով մրցաշարը չափազանց ուժեղ կազմ ունի: Մասնակիցների թվում են 12 գրոսմայստեր, ինչի շնորհիվ մրցաշարի պատանի մասնակիցները հնարավորություն են ստացել լրացնելու գրոսմայստերի նորմա: Կարեն Ասրյանը նորանկախ Հայաստանի ուժեղագույն շախմատիստներից մեկն էր: Նա ոսկյա տառերով է գրել իր անունը հայկական և համաշխարհային շախմատի պատմության մեջ: Շախմատային կարիերայի ընթացքում նվաճած տիտղոսների ոչ լրիվ ցանկը՝ Հայաստանի եռակի չեմպիոն, Հայաստանի ազգային հավաքականի կազմում Եվրոպայի և Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն

Հետևեք մեզ նաև Telegram-ում