Գարեթ Բեյլը կարող է տեղափոխվել «Բավարիա»

Գարեթ Բեյլը կարող է տեղափոխվել «Բավարիա»

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի և Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը կարող է համալրել Մյունխենի «Բավարիա»-ի կազմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Goal.com-ը: «Բավարիա»-ն հետաքրքրված է ուելսցի հարձակվողով և հասցրել է առաջարկ անել «արքայական ակումբ»-ին: Մյունխենյան ակումբը պատրաստ է վճարել Բեյլի ամբողջ աշխատավարձը և «Ռեալ»-ին տրանսֆերի համար տալ 60 միլիոն եվրո:

Գարեթ Բեյլը «Ռեալ»-ի կազմում մասնակցել է 42 խաղի, դարձել 14 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում