Մանուէլ Պետրոսյանը երկրորդն է Մումբայի միջազգային մրցաշարում

Մանուէլ Պետրոսյանը երկրորդն է Մումբայի միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը երկրորդն է Մումբայի քաղաքապետի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հնդկական Մումբայ քաղաքում կայացած մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի ավարտեց վերջին պարտիան և 10 հնարավորից հավաքելով 8 միավոր մրցաշարային աղյուսակում գրավեց երկրորդ տեղը: Լրացուցիչ միավորներով զիջելով միայն Տաջիկստանի միակ գրոսմայստեր Ֆարուխ Ամոանտովին:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանը 7,5 միավորով գրավեց 4-րդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում