Ֆուտզալի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ Իտալիայի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Իտալիայի Նովարա քաղաք, որտեղ հունիսի 18-ին և 19-ին կանցկացնի ընկերական հանդիպումներ Իտալիայի ազգային ընտրանու հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ՝ հավաքականի կազմում Իտալիա են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները.
Սարգիս Ասկաջյան «ՍԺՀ» (Լիբանան)
Արթուր Մկրտչյան - «Լեո»
Գարեգին Մաշումյան - «Լեո»
Սարո Գալստյան - «Լեո»
Հակոբ Ուզունյան - «Լեո»
Անդրանիկ Կարապետյան - «Լեո»
Սարգիս Նասիբյան - «Լեո»
Գոռ Սարգսյան «Լեո»
Էնրիկե Կոստա Դա Սիլվա - «Արմենիա Թրավել»
Համլետ Մանուկյան - «ԶԻԿ» (Եկատերինբուրգ, Ռուսաստան)
Դավիթ Ասլանյան - «Սիգմա» (Կոպեյսկ, Ռուսաստան)
Ռաֆիկ Բաղդասարյան - «Բլիկ» (Ռուսաստան)
Մամիկոն Ոսկանյան «Ֆակել» (Սուրգուտ, Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան «Բորիսով -900» (Բելառուս)