Մուհամեդ Սալահը մերժել է «Ռեալ»-ին և «Յուվենտուս»-ին

Մուհամեդ Սալահը մերժել է «Ռեալ»-ին և «Յուվենտուս»-ին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի ազգային թիմի և անգլիական «Լիվերպուլ»-ի հարձակվող Մուհամեդ Սալահը ևս մեկ մրցաշրջան կմնա Անգլիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անգլիական Mirror-ը գրում է, որ Սալահը մերժել է Մադրիդի «Ռեալ»-ի և Թուրինի «Յուվենտուս»-ի 150 միլիոն ֆունտ սթերինգ առաջարկից և կմնա Լիվերպուլում: Ֆուտբոլիստն անգլիական ակումբին ասել է նաև, որ կարող է ակումբից հեռանալ մյուս տարի:

Մուհամեդ Սալահը «Լիվերպուլ»-ի հետ այս տարի դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող` եզրափակչում գերազանցելով «Տոտենհեմ»-ին, որտեղ եգիպտացին դարձավ նաև գոլի հեղինակ: Սալահը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2017 թվականի իտալական «Ռոմա»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում