«Բանանց»-ը վերսկսել է մարզումները

«Բանանց»-ը վերսկսել է մարզումները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբը հանգստից հետո նորից մարզվում է:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ակումբից: 15-օրյա հանգստից հետո թիմը վերադարձել է բնականոն մարզումներին: Երևանյան ակումբը նախապատրաստվում է Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի խաղին:

Եվրոպայի լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը կկայանա հունիսի 18-ին և դրանից հետո միայն հայտնի կլինի հայկական ակումբի մրցակիցը:

Անցած մրցաշրջանում «Բանանց»-ը Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում