«Արագած»-ի նոր ֆուտբոլիստը Հայաստանի երիտասարդական թիմից է

«Արագած»-ի նոր ֆուտբոլիստը Հայաստանի երիտասարդական թիմից է

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշտարակ քաղաքը ներկայացնող նորաստեղծ «Արագած» ֆուտբոային ակումբը նոր համալրում ունի Հայաստանի երիտասարդական թիմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արագածը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ, «Բանանցի», «Գանձասար-Կապանի», «Արարատի» նախկին խաղացող Հայկ Սարգսյանի հետ:

Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում